Երբեմն ծնողները տեսնում են իրենց զավակների սխալներն ու ոչինչ չեն ասում: Երեխաները մտածում են, թե միշտ ճիշտ են: Այդ ամենի պատճառով հետագայում ունենալու են բարդություններ: Ծնողի պարտականությունն է՝ օգնել երեխային ճիշտ ճանապարհ ընտրել՝ ոչ թե պատժելով, այլ սեփական օրինակով, բացատրելով՝ ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ:
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի (ԱԺ) բակում ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ «Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք»: