Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Կառավարության տարեկան հաշվետվության մասին՝ ասաց, որ մի քանի օրից լրանում է Փաշինյանի վարչապետության 5 տարին, և ակամայից ցանկություն է առաջանում զուգահեռներ անցկացնել 2018 թվականի և 2023 թվականի Նիկոլ Փաշինյանի միջև։