168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն Արևելյան մշակութային կենտրոնի ղեկավար և ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լանա Ռավանդի-Ֆադային է:
«Որևէ մեկը չի կանգնելու Ռուսաստանում և հայտարարի՝ «Մենք Հայաստանում նախընտրում ենք այս կամ այն քաղաքական ուժին»։ Դուք հիշատակեցիք Մոլդովան, բայց Մոլդովայի իշխանություններն արդեն բացահայտ են ասում, որ իրենք դիտարկում են Ռուսաստանը՝ որպես թշնամի։ Մոլդովայի իշխանություններն ամեն ինչ արել են, որ վերջին տարիների ընթացքում նվազագույնի հասցնեն տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ»։
«Իրանի դեսպանի կարևոր հայտարարություններից մեկն այն էր, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդն առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայ ժողովրդի նկատմամբ։ Տարբեր ժամանակահատվածներում, երբ պատերազմ էր, նա գծեց այդ կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության համար, և Իրանի զինված ուժերը, նախագահը և այլ պաշտոնյաները հետևում էին իր սահմանած կարմիր գծերի պահպանմանը, նա արգելել էր, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականանա, հանձնարարել էր, որ Իրանն ամեն ինչ պիտի անի, որ այդ դավադիր ծրագիրը խափանվի, և թույլ չի տա հազարամյա Իրան-Հայաստան բարեկամական սահմանները խախտվեն, փակվեն»։