Տաճարին տուրքը գանձողները հարցուցին Պետրոսի եթէ երբեք Քրիստոս տաճարին տուրքը կու տար թէ ոչ։ Առաքեալին պատասխանը դրական էր։ Երբ տուն մտան Յիսուս կանխեց Պետրոսի ըսելիքը եւ հարց տուաւ իրեն, թէ՝ աշխարհի թագաւորները հարկերն ու տուրքերը քաղաքացիներէ՞ն կ՚առնեն թէ օտարներէն։ Եւ երբ Պետրոս ըսաւ՝ «Օտարներէն», Յիսուս անոր պատուիրեց ծով երթալ եւ կարթ նետել եւ առաջին ձուկը բռնելէ ետք՝ բանալ անոր բերանը, առնել հոն գտնուող դրամը եւ տալ զայն տաճարին տուրքը գանձողներուն (Մտ 17.24-27)։
2018 թվականի վերջին շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը փակվեց հավատացյալների ու այցելուների համար: Մինչ օրս տաճարի ներսում ու դրսում շարունակվում է ակտիվ շինարարությունը, բայց անգամ փակ տաճարը հյուրերի պակաս չունի: