Ապրիլի 14-ին «Ազատության» հետ կիրակնօրյա զրույցում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Հայոց ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը:
Փաշինյանից բացի, Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, ով պատմական Հայաստանի մասին է խոսել/խոսում, ով հայդատականությունը դրոշ դարձրած ծափահարություններ է կորզել։