«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն է:
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հուշարձանների հիմնովին ոչնչացումը շարունակվում է։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելուց հետո, ադրբեջանական սոցհարթակներում օգտատերերն արդեն խոսում են Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը քանդելու մասին։
«Դա մի տերմինով անհնար է նկարագրել: Դա հիմարություն է, ազգադավություն է, ասելու բան չկա»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան 168.am-ի այն հարցի՝ պրագմատի՞զմ է, թե՞ ուրացում, երբ իշխանությունն ասում է՝ եթե Հայոց ցեղասպանության հարցը չլինի, մենք լավ կապրենք:
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում տեղի է ունեցել հերթական վանդալիզմի դեպքը։ Այս անգամ ադրբեջանական վանդալիզմի հետևանքով ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Ադրբեջանը մինչ այս հիմնովին ոչնչացրել է արդեն տարբեր եկեղեցիներ թե՛ Ստեփանակերտում, թե՛ շրջաններում։