«Օրինակ, Արմեն Աշոտյանի գործով աննախադեպ բան. դատական դեպարտամենտը, չունենալով դրա լիազորությունը, ինչ-որ հայտարարություն է անում: Կամ՝ մոտ մեկ շաբաթ առաջ Կարեն Անդրեասյանը տալիս է հարցազրույց և ասում է՝ եթե դժգոհ են, թող Արդարադատության նախարարությանը դիմեն, Էթիկայի հանձնաժողովին դիմեն Արմեն Աշոտյանի փաստաբանները, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին»,- հիշեցրեց նաև Արմեն Աշոտյանի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ հատուկ այդ մասին հիշատակումները հենց այնպես չեն:
Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկություն չի տրամադրում, թե ի՞նչ հիմքով է արգելվել Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան:
«Այս արգելքներն իշխանությունների վարած աննորմալ, անբնական քաղաքականության բնական հետևանքն են: Հայաստանի, հայության ընդհանրական շահերից չի բխում սա. ընդհակառակը՝ կարծեք իշխանության նպատակն է հաճոյանալ թուրքական կողմին՝ Ադրբեջանին և Թուրքիային»:
«Առաջին անգամը չէ, որ ես Հայաստան եմ գալիս. որևէ տեխնիկական խնդիր գոյություն չունի՝ օրինակ, անձնագրի հետ կապված։ Սա հստակ քաղաքական հետապնդում է,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամը՝ հավելելով, որ հստակ չի հասկացել, թե ինչն էր մուտքի արգելքի պատճառը: