Տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում, որը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթներում (մինչև 2023 թվականը) հղում էր արվում 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքի վրա։
«Մինսկի խմբի լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը, այդ թվում՝ «Սերժի ժառանգություն» համարվող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացման երաշխավորված մեխանիզմները, որոնցից 2018թ.-ին հրաժարվելով, Նիկոլն Արցախն Ադրբեջանին հանձնելու ստարտը տվեց»։