Այսօր Դիզվառելի գործով հերթական դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մինչ 4 օր շարունակ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000 –ից ավելի արցախցիների համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում առանց որևէ շեղման շարունակվեց դիզվառելիքի գործով հերթական նիստը: Նկատենք՝ այս անգամ նիստը լուսաբանում էր նաև Հանրային Հեռուստաընկերությունը: