Ես առանձնապես ասելիք չունեմ. Սերժ Սարգսյան

Այսօր Դիզվառելի գործով հերթական դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց  Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես առանձնապես ասելիք չունեմ,  որովհետև դատաքննության ողջ ընթացքը, իմ կարծիքով՝ հստակ ապացուցեց, որ  Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է  կայացրել։ Եթե նա նման որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ, այլ ոչ թե հիմա։ Շատ պարզ բան է տեղի ունեցել և տեղի է ունեցել հետևյալը՝ այս ծրագիրը կարող էին իրականացնել, ինչպես մեկ անգամ ևս կրկնել եմ, և  դատաքննության ընթացքում էլ պարզվել է՝ երկու ընկերություններ, նա այդ ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել։ Անկեղծ ասած, ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է։ Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննությունից հետո որոշել է, որպեսզի այդպիսի ցուցմունք տա»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Դատախազի հարցին, թե ի՞նչ հարաբերություններ է ունեցել Բարսեղ Բեգլարյանի հետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ձեր հարցը հռետորական է, քանի որ նախաքննության ընթացքում ես ասել եմ, որ Բարսեղ Բեգլարյանին ես ճանաչում եմ 1971 թվականից, և այդ թվականից սկսած մենք ընկերներ ենք»։

Կարդացեք նաև

Դատախազի հաջորդ հարցին, թե ի՞նչ հարաբերություններ է ունեցել Սերգո Կարապետյանի հետ, մինչև նրա գյուղատնտեսության նախարար աշխատելը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Սերգո Կարապետյանի հետ ունեցել են զուտ աշխատանքային հարաբերություններ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս