Նիկոլ Փաշինյանը «նոր սեպտեմբերյան պատերազմի» և Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին իր այս վերջին օրերի հայտարարություններով «բացահայտում է իր իշխանության վերարտադրման դիվային մոտիվը»։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ընդդիմությունն իշխանության գալուց հետո նախ և առաջ պետք է դադարեցնի պատերազմը և միայն դրանից հետո փորձի հասնել արժանապատիվ խաղաղության, քանի որ Ադրբեջանը շարունակում է հիբրիդային և այլ միջոցներով, ըստ էության, պատերազմ վարել Հայաստանի դեմ։ Այսպիսի կարծիք հայտնեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։