«Հիմա նայենք, թե ինչ շահեց Հայաստանը։ Ընդամենը մի որոշ ժամանակով Հայաստանն աննշան թուլացրեց սուր էսկալացիայի վտանգը։ Մենք չենք էլ կարող որոշել այդ ժամանակը։ Երկրորդը՝ ստացավ քարոզչական խոստումներ ներդրումների, տրանսպորտային հաբ դառնալու մասին, որոնք որևէ երաշխիքով ամրապնդված չեն՝ ի տարբերություն TRIPP միջանցքի։ Հայաստանի շրջափակումը խորանալու է։ Որևէ մեկս պատկերացում չունի՝ ինչպե՞ս է կազմակերպվելու Իրան-Հայաստան հաղորդակցությունը։ Երբ ասում ենք, որ սա Ալիևի և Թրամփի գործարք է, պարզ է, որ այդտեղ երկու հիմնական թիրախ կա՝ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելը և Իրանը մեկուսացնելը»: