Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները կրկին լարվել են։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, ընդհուպ՝ բարձր մակարդակով։ Այս իրավիճակը մինչև ո՞ւր կհասնի, դեռ վաղ է գնահատել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին նման սրացումներ մեկ անգամ չէ, որ եղել են։ Բայց դրանք գնալով խորանում են և նոր երանգ ստանում։ Հայաստանի իշխանություններն անթաքույց գնում են աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխելու ճանապարհով։