ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս տեղեկություն չունի՝ Ադրբեջանին փոխանցված հայկական կողմի առաջարկների վերաբերյալ կա՞ արձագանք, թե՞ ոչ։
«Փլվող աշխարհակարգում երաշխավոր չես կարող գտնել։ Ոչ ոք չի կարող լինել երաշխավոր. Արևմուտքը ևս չի կարող երաշխավոր լինել, որպեսզի Ադրբեջանը չգնա էսկալացիայի, հետևապես՝ այդ ի՞նչ են բանակցում, հարց է։ Դե՛, եթե համարձակություն ունեք, կանգնեք, ասեք՝ ի՞նչ եք բանակցում, ասեք բառ-բառ։ Մի՞թե այնքան ուղեղ չունեք, որ հասկանաք՝ Արցախը հանձնելով՝ կռիվը բերում եք Սյունիք։ Կանգնե՛ք և ասեք, ինչ եք ստորագրում, ասեք, որ Ադրբեջանի սրտի փաստաթուղթը ստորագրելով՝ դուք կլինեք վերջին իշխանությունը»,- ասաց Հայրապետյանը։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանելով այս հարցերին և խոսելով Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին, նախ ասաց, որ Ռուբեն Վարդանյանի հեռանալու խնդիրը բարձրաձայնվել է Ադրբեջանի նախագահի կողմից։