Ընդամենը երեք տարի առաջ անհնար էր պատկերացնել «Ջերմուկի ինքնապաշտպանական մարտեր» արտահայտությունը։
Երբ ամեն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինվորը Կապանը, Գորիսն ու Երևանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սևանն ու էլի Երևանը, սթափ բանականության տեր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնվողները՝ ոչ, բայց փաստը դա է։ Սկուտեղի վրա ստորագրությամբ մատուցվեց Քարվաճառը, հետևաբար՝ Ջերմուկն ու Գեղարքունիքը պիտի դառնային հարվածի թիրախ։