Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, մամուլի մի շարք հրապարակումներում իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի «ղեկավար» անունը ստացած Տարոն Չախոյանը 2021 թվականից նշանակվել էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Այսօր նա արդեն ՔՊ-ական պատգամավոր է։
Մտահոգիչ տեղեկություններ են գալիս Ռուսաստանից. Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը», ներմուծված կոնյակի նմուշների չնախատեսված ստուգումից հետո դատական հայց է ներկայացրել «Պռոշյանի կոնյակի գործարանի» նկատմամբ՝ վերջինիս ռուսական շուկա արտահանման լիցենզիայից զրկելու պահանջով։ Պատճառաբանությունն այն է, որ ստանդարտներին ու տեխնիկական պարամետրերին անհամապատասխան արտադրանք են մատակարարել։