«Անկախության օրվա խորհուրդը կատարվում է «Եռաբլուր»–ում. հայրենիքի համար զոհվածների շիրիմներին կոկորդիլոսյան արցունքներով դրված ծաղկեպսակները հօդս են ցնդում: Սրանք ամեն ինչ հարամում են՝ նույնիսկ Անկախության օրը: Սա հարամված երկրի հարամված Անկախության օրն է»,- արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանն այսպես է արձագանքում սուր մարտահրավերների ժամանակներում Անկախության օրվա խորհրդի մասին 168.am-ի հարցադրումներին: