Փաշինյանը բառացի արտաբերեց դասական քաղաքագիտության ռահվիրաներին իրենց դագաղներում անվերջ պտտացնելու հսկայական ներուժ ունեցող կարծիք, այն է՝ «Եթե անվտանգության թիվ 1 գործիքը բանակն ա, ուրեմն անվտանգություն չունես», ու զարդարեց մտքերի այդ գոհարը նույնքան պրիմիտիվ և տխմար «օրինակներով»։
Մարդկությունն իր հազարամյա պատմությունը ձևավորել է պայքարի միջոցով։ Տարբեր ցեղախմբերի միջև բախումները ժամանակի ընթացքում ձևափոխվել են պատերազմների արդեն տարբեր պետությունների միջև։ Մարդկության պատմությունը դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմների պատմություն է, որն ընթացել է առանց ընդմիջման Երկիր մոլորակի վրա մարդ տեսակի հայտնվելուց հետո։