Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր մարզային այցերն ամփոփեց Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ։ Ինչպես Հայաստանի մյուս մարզեր կատարած այցերի ընթացքում, այնպես էլ Արմավիրի մարզում կուսակցության անդամներն իրենց հետ հանդիպման եկած բնակիչներին հորդորեցին՝ լինել անկաշկանդ ու տալ իրենց հուզող բոլոր հարցերը։ Իսկ այդ հարցերը բամաթիվ էին ու վերաբերում էին տարբեր ոլորտներին՝ անվտանգությունից մինչև տնտեսություն։