Երբ մենք այն զգում ենք: Իսկ այն զգում ենք, երբ մեզ ուրիշների տեղն ենք դնում: Եթե մեզ հիվանդների ու ննջեցյալների տեղը դնենք, ապա դա մեզ կօգնի կարեկցանքով աղոթել. կարեկցանքը սիրտն է մտնում, և մեր աղոթքը դառնում է սրտի աղոթք:
Եթե կարող ես, ապա կամացուկ շարականներ երգիր կամ աղոթիր՝ Աստծուց առողջություն խնդրելով քեզ և այլոց համար, որոնց դու, որպես հիվանդությունների հակված մարդ, կարող ես ավելի լավ զգալ: Այժմ քեզ տրվում են աղոթքի համար բոլոր պայմանները, և նույնիսկ տառապանքը, որ հիվանդների համար աղոթելու շատ կարևոր նախադրյալ է, որպեսզի աղոթքը սրտից բխի:
Ինքներս մեզ համար աղոթելիս միայն մեզ համար չէ, որ աղոթում ենք. մեզ համար աղոթքն անհրաժեշտ է որպես նախապատրաստություն՝ Աստծու առջև պատշաճ հանդերձանքով ներկայանալու համար:
Մի՛ վախեցիր: Յուրաքանչյուր ոք որևէ բանի հետ կապված խնդիր պե՛տք է ունենա, որովհետև երբ խնդիրներ կան, մենք Քրիստոսի ոտքերի մոտ ենք նստում ու Նրա օգնությունն աղերսում: