«Գիտեք, ինձ գլխարկներ չեն սազում, ես չեմ պատրաստվում սկսել հարվածային գործիքների վրա նվագել սովորել, ոչ էլ պատրաստվում եմ լռել կամ հավատամքս փոխել, համակերպվել։ Պայքարի այլընտրանքը համակերպվելն է, վերանալը»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում է իրավիճակի ողջ ողբերգությունն ու մոտալուտ վերջնական կործանումը գիտակցող, հասկացող, տեսնող մարդկանց, այդ թվում՝ ինձ։