«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանն է։
Երեկ 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, լինելով պատվիրակության ղեկավար, հեռացել էր Սոչիում ընթացող Համաշխարհային երիտասարդության փառատոնից՝ անտեր թողնելով 250 հոգանոց հայկական պատվիրակությանը: Ընդ որում, չէր տրվել ոչ մի բացատրություն, և նույնիսկ իրենց իսկ կողմից նշանակված, պատվիրակության ղեկավարի պարտականությունները Սոչիում կատարող Հայաստանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանն է Արթուր Մարտիրոսյանի գլխավորած ԿԳՄՍ պատվիրակության՝ Սոչիից հեռանալուց հետո նոր իմացել այդ մասին:
Երբ մայիսի 10-ին Սրբազան շարժումը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ անցնում էր բուհ-երով և կոչ անում ուսանողներին միանալ իրենց,Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը հրահանգել էին փակել համալսարանի դռները, որպեսզի ուսանողները դուրս չգային համալսարանից։