21-րդ դարի հոգևոր մարդը հայտնվել է մի միջավայրում, որտեղ սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական բուռն ու հաճախ անվերահսկելի փոփոխությունները կարող են անդառնալի վնաս հասցնել այն արժեքային համակարգին, որի մեջ ինքն ապրում է կամ որին ինքը պետք է դավաներ։ Այդպիսի դեֆորմացիայի ականատես եղա վերջերս՝ ֆեյսբուքյան մի գրառման մեկնաբանություններում, որտեղ թե՛ բուն գրառումը, թե՛ դրա տակ ծավալված քննարկումը, մեղմ ասած, հուսադրող չէր։