Ոչ մի խնդիր էլ չեն լուծել ու ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն շարունակեց մնալ իշխանության, այդ խնդիրներն ավելի են սրվելու։ Այսօր դեռ ընդամենը գյուղմթերքի իրացման շուկան է փակվելը։ Վաղը, երբ գազը թանկանա, ինչպե՞ս են դրա տակի դուրս գալու ջերմոցային տնտեսությունները։ Գյուղմթերքների ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է՝ իրացման նվազագույն հնարավորություններն էլ, որն այսօր որոշ շուկաներում ունի հայկական գյուղատնտեսության արտադրանքը, կորցնելու է։
Պետական կառավարման համակարգի արհեստավարժության բացակայությունը և վարչարարության անկարողությունն այս իշխանությունները փոխարինում են չինովնիկական շուստրիությամբ: Արդյունքում՝ անհեթեթ օրենսդրական նախաձեռնությունների և, ցավոք սրտի, ընդունված օրենքների պակաս չի զգացվում: