«Ալիևի պատկերացմամբ՝ պատերազմում պարտված կողմը պետք է եթե ոչ՝ օկուպացվի, ապա՝ չունենա բանակ։ Հայաստանին պարտադրում են Ալեքսանդրապոլի պայմանագիր, հայի ինքնության վերացում։ Դա է գինը»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։