Երեկ լրացավ մեկ ամիսը, որ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը: Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի փակման մեկ ամիսը Նիկոլ Փաշինյանը «նշանավորեց» ծավալուն ասուլիսով, որն այս անգամ, ի տարբերություն նախորդ երկու տարիների ինքնահարցազրույցների, անցկացրեց ավելի լայն ձևաչափով՝ բազմաթիվ լրատվամիջոցների մասնակցությամբ: