«Մարդկանց միտքը մանիպուլացնելը նշանակում է՝ զրկել նրանց ազատ կամքից, ստրկացնել նրանց, որովհետև, եթե մարդուն չես ասում ճշմարտությունը, փակում ես նրա՝ ճիշտ ընտրություն կատարելու, ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը: Դրա համար է մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում՝ ճանաչեք ճշմարտությունը, և այն կազատի ձեզ, որովհետև հակառակ դեպքում, երբ չգիտես ճշմարտությունը, չես էլ կարող դիրքորոշում ունենալ»:
«Եկեղեցին քաղաքականության մեջ որպես բիզնես չի մտնում, և չեմ կարծում, թե պետք է մտնի, բայց եկեղեցին միշտ պաշտպանում է իր ժողովրդի իրավունքը, արդարությունը, ճշմարտությունը: Հետևաբար՝ եկեղեցին, անշուշտ, եթե պահանջ լինի, ունենք Ավարայր, ունենք Սարդարապատ… Եկեղեցին ժողովուրդն է, եթե ժողովուրդը անարդարության մեջ է գտնվում, եթե ժողովրդի վիճակը համապատասխան չէ քրիստոնեական մեր պապենական ավանդության և հավատքի, անշուշտ, եկեղեցին ամեն իրավունք ունի՝ ձայն բարձրացնելու և արդարություն պահանջելու»։