«Առաջնորդը դա հայր է, ով պիտի իր զավակների մասին հոգ տանի և փորձի օգնել: Եթե ընտանիքում հայրը կայուն չեղավ և ճիշտ վերաբերմունք ցույց չտվեց, ամեն ինչ կարող է հակառակ իրեն շրջվել: Իմ ամենասիրած հերոսը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է, որի խոսքերն ինձ շատ են ոգևորել դեռ մանկուց: Նա ասել է՝ իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք: Մենք ունենք ռազմական ակադեմիա, կարող ենք ստանալ ռազմական կրթություն, շարժվել առաջ և ստացած գիտելիքների շնորհիվ դառնալ առաջնորդ»,- շարունակում է Սուրենը:
Հոկտեմբերի 29-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում նահատակված Գևորգ Ղուզանյանի եղբայրը՝ Մխիթարը։