Միակ զավակին 44-օրյա պատերազմում կորցրած ծնողները նոր կյանք են պարգևել. որդի են ունեցել
Հոկտեմբերի 29-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում նահատակված Գևորգ Ղուզանյանի եղբայրը՝ Մխիթարը։
Գևորգը սակրավոր էր, 2020 թվականի հոկտեմբերի սկզբին Մեղրիից տեղափոխվել էր Ջրական։ Մի շարք մարտական առաջադրանքներ կատարելուց հետո Իշխանաձորում թշնամու անօդաչուի հարվածից զոհվել էր։
Պատերազմում միակ որդուն կորցրած տիկին Աստղիկը պատմում է, որ առողջական ծանր խնդիրների և բազում այլ դժվարությունների միջով է անցել, որպեսզի լույս աշխարհ բերի Մխիթարին․
«Տղայիցս հետո շատ ծանր ապրումների մեջ էինք, բայց, որ կարողանայինք նորից ապրել, որոշեցինք նորից երեխա ունենալ, ու, փառք Աստծո, վերջապես ստացվեց»։
Մանրամասները՝ տեսանյութում