«Ինքս երբեմն զարմանում եմ, որ 2020 թվականից հետո չեմ գժվել, որովհետև դա իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն էր։ Մեծ մեղք էր, որ մենք թույլ տվեցինք, որ ՀՀ օրվա իշխանությունը ոտք դնի Շուշի: Հիշո՞ւմ եք՝ 2020 թվականին, եկան պարեցին։ Երևի Աստված այդ ժամանակ մեզ վրա զայրացավ, որովհետև մենք «սատանիստներին» թույլ էինք տվել ոտք դնել սուրբ հողում։ Ես ամբողջ աշխարհի առջև եմ ամաչում, որ մենք նման իշխանություն ունենք։ Շուշին պետք է ազատագրվի, Արցախն առանց Շուշիի չի կարող լինել, Հայաստանն էլ՝ առանց Արցախի։ Աստծո սուրբ հողը տալ անհավատներին՝ մեծ մեղք է»,- նշեց Միքայել Առաքելյանը։
168.am-ի հետ զրույցում Միքայել Առաքելյանը պատմեց՝ այնպես չէ, որ ադրբեջանցիներին նոր են ճանաչում, ու նրանց քայլերն անսպասելի էին։ Խորհրդային տարիներին նրանց հետ շփում եղել է, նրանց սովորեցրել են նիստ ու կաց, մշակույթ, այդ ամենը սովորելուց հետո, նրանք սկսել են հայությանը կոտորել։ 21-րդ դարում, ադրբեջանցիների մշակույթի մեջ մտնում է միայն հայությանը սպանելը։