168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը խոսելով այդ հինգ պահանջների մասին, նախ նշեց, որ ՀՀ ներքաղաքական գործընթացների մեջ չմտնելով, կարող է միայն փաստել, որ Արցախը, արցախցիները և ողջ հայությունն ունեն հստակ դիրքորոշում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև հակառակ դեպքում՝ Արցախ առհասարակ չի լինելու։