Հրաշքը, նախևառաջ, ներքին վիճակ է. հոգևոր ապրումների ընդհանուր հայտարարը: Սակայն այս վիճակն առավել ակնառու է դառնում, երբ մարդն ի վիճակի է զգալու Աստծո ներկայությունը` բարոյական օրենքների ու սկզբունքների պահպանմամբ: Այս ամենի համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները, և անգամ վերջիններիս բացակայության պայմաններում առկա է ընտրության հնարավորությունը: Այլ խոսքով` հրաշքը մարդկայինի հետ աստվածայինի փոխգործակցությունն է, որ հաճախ բնորոշվում է որպես գերբնական երևույթ: