Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում այդ սկզբունքների հենքով բանակցային փաստաթղթի տեսք ստացավ Կազանյան կոչված տարբերակը (2011թ. հունիս), իսկ դրանից հետո եղած գաղափարները, առաջարկությունները, տարբերակները եղել են աշխատանքային մոտեցումներ՝ non paper ձևաչափով։
Տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում, որը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթներում (մինչև 2023 թվականը) հղում էր արվում 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքի վրա։