Ձկան յուղի պատիճների մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նվազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների հաճախականությունը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան յուղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մոտ 1080 միլիգրամ) բավարար է, որպեսզի ի հայտ գան դրական արդյունքներ:
Ձկան յուղը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և ճարպային լուծվող վիտամիններով, ասում է դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմմա Մոիսենկոն։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա պարզաբանել է, թե ում համար է այս ապրանքը կենսականորեն անհրաժեշտ, և ում է այն հակացուցված։