Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող շինծու «դատավարությանը», Հայաստանին ներկայացվող նոր պահանջներին, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահներին և ազատամարտի հրամանատարներին Ադրբեջան հանձնելու հորդորներին, Փաշինյանի պատրաստակամությանը՝ բավարարելու նաև այդ պահանջը, և այլն։
Հայաստանին այս պայթյունավտանգ իրավիճակից կարող են փրկել պայմանականորեն մի քանի հրաժարականների դիմումներ, որոնք անխուսափելի կդարձնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հակառակ դեպքում զինված ուժերը, բոլոր իրավապահ կառույցներն իրենց լռությամբ կոլեկտիվ կերպով անստորագիր կհրաժարվեն հայրենիքին ծառայելու պարտականությունից՝ վերջնականապես հաստատելով իրենց մեղսակցությունը պետության դեմ իրականացվող հանցագործությանը։