Հիսուսի ծնունդից անցել էր քառասուն օր: Մովսիսական օրենքի համաձայն, Մարիամը և Հովսեփը Նրան Տիրոջը ներկայացնելու համար Երուսաղեմի տաճար տարան և այս առիթով, տաճարին նվիրելու մեկ զույգ տատրակ կամ աղավնի տարան, քանի որ աղքատ էին: