Երբ սարկավագը բարձր ձայնով ազդարարում է. «Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, և մի՛ ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային Խորհուրդս», սկսվում է Սուրբ Պատարագի երրորդ մասը՝ Կանոն Սուրբ Պատարագի կամ Հավատացելոց Պատարագը:
Փաստորեն, Ամիրխանյանը չի մարսել այս դրվագը, և հիմա, երբ Փաշինյանն ու իր ոհմակը թիրախավորել են Ամենայն Հայոց կաթողիկոսին, իրենց մտավորական համարող ամիրխանյանները նման կերպ են արձագանքում՝ ելնելով մանր քինախնդրությունից:
Եկեղեցական հեղինակներն զգուշացնում են, որ աղոթքի ժամանակ մտքի մեջ կամ մտավոր հայացքի առջև Աստծո երևակայական պատկերը չնկարենք, որովհետև դա կարող է շեղումների բերել, քանզի դրանով մարդն արդեն սկսում է աղոթել իր ստեղծած երևակայական պատկերին, և նրա հոգևոր ապրումները բանտարկված են մնում երևակայության սահմաններում: Բացի դրանից` սատանան նաև, ըստ Պողոս առաքյալի, կարող է ներկայանալ անգամ լուսե հրեշտակի կերպարանքով (Բ Կորնթ. 11.14): Դրա համար աղոթելիս հարկ է երևակայական պատկերներ չունենալ հոգեմտավոր հայացքի առջև: