«Հիմա ստացվում է՝ դու խոստովանում ես, որ 5000 հոգի զոհվեցին, որովհետև պետք էր, որ զոհվեին, և «ազատեիր» Հայաստանը Ռուսաստանի՞ց: Դրանից հետո էլ համագումարին կանգնում ես, չոքում ես, իբր հարգանքի տուրք ես մատուցում. Ո՞ւմ, այն մարդկանց, որոնց փաստացի ուղարկել ես մահվան՝ քո քաղաքական նպատակներին հասնելու համա՞ր»:
Հունվարի 28-ին՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի օրը, Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը Նիկոլ Փաշինյանին դիմավորել է հանդիսավոր շարանցումով, այնուհետև տոնական միջոցառումը շարունակվել է ՊՆ վարչական համալիրի ներսում: