«Իմնեմնիմիի», «Չաուշեսկուի», «Ավտոբուսի», Հրանտ Բագրատյանի, Էդգար Ղազարյանի, Դավիթ Համբարձումյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործերով քաղաքականացված, ՔՊ-ի աջակից հանրային մեղադրող Հայկ Ավետյանը, փաստորեն, ուզում էր դառնալ դատավոր: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով պնդում էր, որ Գլխավոր դատախազությունը ապաքաղաքական կառույց է, չի տեսնում, որ իր ենթակա դատախազները անթաքույց խիստ քաղաքականացված են, կամ եթե բացահայտ աջակցում են ՔՊ-ին՝ […]
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, և դատավորներ Սևակ Համբարձումյանի և Մակար Կիրակոսյանի մասնակցությամբ, քննվում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր շարունակվեց «Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով վկաների հարցաքննությունը։ Գործով անցնող երկրորդ վկա ոստիկանը ոստիկանության ավագ տեսուչ Արթուր Սակունցն էր, որը, սակայն, իրեն ուղղված բոլոր հարցերին մեկ ընդհանրական պատասխան էր տալիս՝ «չեմ հիշում»: