Ապրիլի 22-ին ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ձևավորման մասին:
Օրերս հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը: Իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում, ըստ հայկական կողմի, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն է, որի միջոցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իրականում միայն Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը, ըստ էության, այն պատրաստ է անել սահմանագծման ամբողջ գործընթացի ավարտից հետո: