Նախորդ շաբաթվա վերջին կառավարությունը հավանություն տվեց 2026թ. պետական բյուջեի նախագծին։ Բյուջեի եկամուտները և ծախսերը հաջորդ տարի կավելանան։
ՔՊ-ական իշխանությունները, իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, վերջին տարիներին Հայաստանը դրել են հսկայական պարտքերի տակ։ Բայց դա նրանց չի խանգարում այսօր էլ նույնն անել։
«Առնվազն Եվրամիության մի շարք դերակատարներ աջակցում են Փաշինյանին։ Այդ աջակցությունը գնալով թուլանում է, բայց խնդիրն այն է՝ այդ ընթացքում Հայաստանից ի՞նչ կմնա։ Ակնհայտ է, որ երկու տարուց Մակրոնն այլևս իշխանության չի լինի, քանի որ առաջադրվելու իրավունք չունի։ Եվրոպայում կարող են գալ պահպանողական, Թրամփի կողմնակից ուժեր։ Թե ինչ կլինի Ուկրաինայում, դեռևս պարզ չէ։ Բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն աջակցությունը, որն ուներ անգամ վեց ամիս առաջ»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը: