2018 թվականի սեպտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Բաղրամյան 26 էր հրավիրել ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների մայրերին, հայտարարել էր, որ բացվում է կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը ղեկավարելու է հերոսի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նահատակված Արմեն Ուրֆանյանի անունով 2018 թվականին բացված հիմնադրամը չի գործում։ 2018 թվականին Բաղրամյան 26-ում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել էր հիմնադրամ բացելու մասին՝ բոլորին կոչ անելով գումար նվիրաբերել հիմնադրամին, սակայն որևէ բան չէր արել։