Մարդկանց մի մեծ մաս ստիպված է անընդհատ դեղեր ընդունել, հրաժարվել մի շարք սննդատեսակներից, գարնանը այգում զբոսնելուց, տնային կենդանի ունենալուց… Եվ այս ամենն այն պատճառով, որ արցունքահոսությունն ու փռշտոցներն այնքան էլ հաճելի չեն: Ալերգիայի դեմ պայքարելը դժվար է, երբ բոլոր գաղտնիքները չգիտես ու չես հետևում բժշկի ցուցումներին: Ի՞նչն է իրականում տհաճ ախտանիշերից ազատվել չկարողանալու պատճառը: