«Մելանի Ժոլին ինքը կարծես ՀՀ ԱԳ նախարարը լինի: Փակ դռների հետևում եղած բանակցություններում նա միշտ հանդիպում է ՀՀ իշխանությունների լռությանը: Եվ բնական է, որ մարդիկ պետք է ասեն՝ լավ, մենք ամեն ինչ անում ենք ձեզ համար՝ իբրև կանադահայ համայնքի, բայց եթե Հայաստանը մնում է միտումնավոր լռության մեջ, շատ մեծ ճամփա չենք կարող գնալ»:
«Քաղաքական հստակ ենթատեքստ կա, պատգամ են փոխանցում ՀՀ իշխանություններին, որ՝ եթե դուք իսկապես ուզում եք լավ ապրել, խաղաղ ապրել, պետք է ձերբազատվեք ձեր Սփյուռքից և այնտեղ արմատավորված մոտեցումներից: Ես վստահաբար ասում եմ, որ այդ մեկը երբեք չի հաջողվելու ՀՀ իշխանություններին: Քանի դեռ ունենք կենսունակ, քաղաքականացված Սփյուռք, ՀՅԴ նման ուժեր Սփյուռքում, որ առաջնորդում են, այդ ամենը չի հաջողվի, և իսկապես ուրախ ենք, որ Էրդողանը նման բաներ է ասում, որովհետև դա մեր հաջողության կարևորագույն փաստն է»: