Վիտամիններ և հանքանյութեր մարմնին անհրաժեշտ են բոլոր համակարգերի բնականոն գործունեության համար, սակայն սննդային հավելումների որոշ համակցություններից ավելի լավ է խուսափել: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի ավագ բժիշկ Օլեսյա Սավելևան: