2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ արձանագրելով, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով հիմք ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագիրը։ Կողմերը նաև ընդգծել էին, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։