Մարտը հաստ աղիքի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ աղիքի առողջ բջիջների ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ): Ռիսկի գործոնների, ախտանշանների, բուժման եղանակների մասին զրուցել ենք «Իզմիրլյան» ԲԿ բժիշկ-պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանի հետ։
«Թութքը հյուսվածք է, որը ձևավորվում է դեռևս սաղմի շրջանում: Այսինքն, դա մի հյուսվածք է, որն ունեն բոլոր մարդիկ: Բայց կյանքի ինչ-որ էտապում՝ կախված որոշակի ագրեսիվ ֆակտորներից, հյուսվածքը սկսում է փոփոխվել և չկատարել իր ֆունկցիան: Այս հյուսվածքը բոլոր մարդկանց հետանցքի շրջանում կա, և իրենից ներկայացնում է արյան դեպք, այսինքն՝ եթե կոնքում, ինչ-որ մի տեղ արյան ճնշումը բարձրանում է, ավելորդ արյունը կուտակվում է այդ խորշիկավոր հյուսվածքներում: Եթե չափից շատ է կուտակվում՝ ձևավորվում են հանգույցներ»: