Տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում, որը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթներում (մինչև 2023 թվականը) հղում էր արվում 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքի վրա։
Եթե Ալիևի միջոցով բանակցային գործընթացի նյութերին ծանոթացած Փաշինյանը մինչ այսօր չի կարողացել ըմբռնել վերոնշյալ տեքստերի բովանդակությունը, ապա մենք գործ ունենք առնվազն սահմանափակ գործունակ անձի հետ: Իսկ եթե հասկացել է, ապա նորից միտումնավոր ստում է: Ստելու նպատակներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որպեսզի կոծկի իր տոտալ ձախողումը: