«Սամվել Կարապետյանի կալանավորումն այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանը համարում է թշնամի։ Կարապետյանի կալանավորումը տեղի է ունեցել Փաշինյանի ուղիղ հրահանգով։ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ էլ Կարապետյանին կապեց Ռուսաստանի հետ՝ իր արտահայտություններով ցույց տալով, որ Կարապետյանի կալանավորումն ուղիղ իր հրահանգով է կատարվել։ Դրանով Փաշինյանը նաև փաստեց՝ Հայաստանում դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության ենթակայության ու հրահանգման տակ»: