Հիսուսի քարոզած վարդապետության մեջ տեսնում ենք, որ Աստծու թագավորությունը մե՛րթ արտաքին ու տեսանելի, մե՛րթ ներքին ու ծածուկ բնույթ ունի կամ, այլ խոսքով ասած՝ Աստծու թագավորությունը մենք մե՛րթ իբրև կազմակերպված մի մարմին ենք տեսնում, մե՛րթ իբրև մի սկզբնատարր միայն: Ըստ այսմ՝ Աստծու թագավորությունը մի սկզբնատարր է, որն արտաքնապես իրականանում է քրիստոնեական հասարակության մեջ և որի գլուխն Ինքը՝ Քրիստոս է: